Պետական միջոցները խնայելու նպատակով կառավարությունը որոշեց կրճատել ոչ միայն հաստիքները, այլև ավտոմեքենաների քանակը պետական ապարատում։ «Որքա՞ն մեքենա և ինչքա՞ն հաստիք կկրճատվեն տարբեր նախարարություններում՝ ԱԺ-ի և կառավարության միջանցքներում», հարցրինք պետական պաշտոնյաներին։
Մեր սպառազինությունը չի զիջում Ադրբեջանին: Եթե նրանք ինչ-որ նոր անօդաչու, «կամիկաձե» սարքերով փոքր, կարճ առավելություն են ունեցել, այսօր այդ առավելությունը չունեն՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում։
Անցած շաբաթ կառավարությունն արդեն որերորդ անգամ հայտարարեց կոռուպցիայի և մենաշնորհի դեմ անողոք պայքարի մասին: Այսօրվա տնտեսական անմխիթար վիճակն էլ վկայում է, որ նախորդ բոլոր փորձերը տապալվել են:
Երեկ, ԱԺ քառօրյան չմեկնարկած, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց Արցախի անկախության ճանաչման նախագիծը, որն ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցը լիագումար նիստում մերժվեց` ընդամենը 12 կողմ ձայն ստանալով:
Վիեննայում նախօրեին կայացած հանդիպման ընթացքում հայկական կողմը նպատակ է ունեցել պարզել՝ բանակցությունները փակուղում են, թե՞ ոչ՝ Վիեննայից վերադառնալու ճանապարհին լրագրողներին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայկական Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարել են՝ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին օդանավում այցը լուսաբանող լրագրողներին հետ զրույցում:
Այսօր հակամարտության գոտում հարաբերական անդորր է: Արցախում, սակայն, շատ զինվորականներ, քաղաքական գործիչներ պնդում են, որ սխալ է վերադառնալ նախկին վիճակին, երբ ոչ պատերազմ էր, ոչ խաղաղություն:
Այս շաբաթ ԱԺ-ն արտահերթ նիստում մեկ անգամ տապալված «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքի նախագիծը երկու ընթերցմամբ անցկացրեց:
Ադրբեջանը տպավորիչ հաջողություններ է գրանցում իր միջտարածաշրջանային արտաքին քաղաքականության բնագավառում։ Այն կարողանում է հմուտ համադրել իր ուժի ու պոտենցիալի կուտակմանն ուղղված ջանքերը (ներքին կարողությունների մեծացումը) տնտեսական դիվանագիտության, ռազմական դիվանագիտության և գլոբալ դիրքավորման ուրույն մատրիցայի հետ...